Դիմելու եմ ՀՀ-ին ու աշխարհի բոլոր երկրներին՝ ճանաչելու Արցախի անկախությունը. ԱՀ նախագահ

Աշխարհը կտեսնի այն երկրների ցանկը, որոնք աջակցում են տեռորիզմին: Արայիկ Հարությունյանը պարզաբանել է, որ բոլոր այն երկրները, որոնք աջակցում են Ադրբեջանին, աջակցում են տեռորիզմին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի - Sputnik. Այսօր ԱՀ մայրաքաղաք Ստեփանակերտում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն անդրադարձավ Արցախի անկախության ճանաչման հարցին ու նաև նշեց, թե որ դեպքում Հայաստանը կճանաչի այն:

ՀՀ վարչապետը պահանջում է դատապարտել ահաբեկչական հարձակումն ու ճանաչել Արցախի անկախությունը

«Եթե առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում մենք չզգանք Ադրբեջանի պատրաստակամությունը՝ հարցի՝ խաղաղ ճանապարհով լուծման, դիմելու եմ առաջին հերթին ՀՀ իշխանություններին՝ ճանաչելու Արցախի անկախությունը, միջազգային կառույցներին ու աշխարհի բոլոր երկրներին: Իհարկե, այստեղ մենք կտեսնենք այն երկրների ցանկը, որոնք հարգում են մարդու իրավունքները, միջազգային իրավունքները՝ ազգերի ինքնորոշման և այլ: Եվ աշխարհը կտեսնի այն երկրների ցանկը, որոնք աջակցում են տեռորիզմին»,- ասաց Հարությունյանը:

Նրա խոսքով, բոլոր այն երկրները, որոնք աջակցում են Ադրբեջանին, աջակցում են տեռորիզմին:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 11-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են ավելի քան 400 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4719 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ակնկալում եմ, որ Ֆրանսիայի նախագահը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը. Փաշինյան

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 165 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 510 տանկ և ՀՄՄ:

Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո