Դեղորայք, քնապարկեր... Լոս Անջելեսից Երևան է հասել 20 տոննա հումանիտար օգնություն

Մոտ օրերս երկրորդ բեռնափոխադրող օդանավը նույնպես կժամանի Երևան, ինչի շնորհիվ կհասնի ևս 40 տոննա մարդասիրական օգնություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի - Sputnik. ԱՄՆ–ի Լոս Անջելեսից 20 տոննա հումանիտար օգնություն է հասել Երևան։ Տեղեկությունը հրապարակված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆեյսբուքյան էջում։

Դեղորայք, քնապարկեր... Լոս Անջելեսից Երևան է հասել 20 տոննա հումանիտար օգնություն

20 տոննա օգնությունը պարունակում է դեղորայք, վիրաբուժական և բժշկական սարքավորումներ, շարժական ռենտգեն սարքավորումներ, հիվանդանոցային մահճակալներ, քնապարկեր, տաք ձմեռային հագուստ և շարժական գեներատորներ։ Օգնությունը Հայաստան է տեղափոխվել օդանավով` «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպված հատուկ չվերթով։

Դեղորայք, քնապարկեր... Լոս Անջելեսից Երևան է հասել 20 տոննա հումանիտար օգնություն

Մոտ օրերս երկրորդ բեռնափոխադրող օդանավը նույնպես կժամանի Երևան, ինչի շնորհիվ կհասնի ևս 40 տոննա մարդասիրական օգնություն։ Այդ չվերթով Հայաստան է ժամանելու նաև բժշկական անձնակազմ` աջակցելու հայաստանցի գործընկերներին։

Սան Պաուլոյում ՀՀ պատվավոր հյուպատոսը մեկ միլիոն դոլար է փոխանցել ի աջակցություն Արցախի

Այս պահի դրությամբ «Հայաստան» հիմնադրամում հավաքվել է ավելի քան 93 միլիոն դոլար։ Հանգանակություններ կատարել հնարավոր է հետևյալ լինքով` https://www.himnadram.org/en Գումարն ուղղվում է Արցախի պաշտպանության բանակին և պատերազմից տուժած արցախցիներին։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 11-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են ավելի քան 400 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4719 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 165 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 510 տանկ և ՀՄՄ:

Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո