Բաքուն պատրաստ է անհապաղ սկսել բանակցությունները Երևանի հետ. Ալիև

Իլհամ Ալիևը նաև հայտարարել է, որ մոսկովյան պայմանավորվածությունների արդյունքը ենթադրում է հակամարտության գոտուց հայկական զինուժի դուրսբերում:
Sputnik

ԵՐԵՎԱն, 11 հոկտեմբերի - Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է Ղարաբաղի հարցով անհապաղ բանակցություններ սկսել Երևանի հետ: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Թուրքիան ղեկավարում է ադրբեջանական օդուժի կազմում գործող թուրքական ԱԹՍ-ները. ՊՆ

Նրա խոսքով` մոսկովյան պայմանավորվածությունների արդյունքը ենթադրում է հակամարտության գոտուց հայկական զինուժի դուրսբերում:

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9-ին Մոսկվա էին մեկնել խորհրդատվություններ անցկացնելու։

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին` ժամը 12։00-ից սկսած, հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։

ՊԲ-ն ամփոփել է պատերազմի 14 օրերին հակառակորդի կրած զինտեխնիկայի ու մարդկային կորուստները

Հոկտեմբերի 10-ին, սակայն, Ադրբեջանն ամբողջ օրը շարունակել էր Արցախի խաղաղ բնակավայրերի հրթիռակոծությունն ու դիվերսիոն ներթափանցման փորձ ձեռնարկել Արցախի Հադրութ քաղաքի նկատմամբ:

Թուրքիայից և Իսրայելից Ադրբեջան են բերվում հարվածային ԱԹՍ-ներ. ՊՆ ներկայացուցիչ

Միաժամանակ այդ երկրի իշխանությունները հայտարարեցին, թե հայկական ԶՈւ-ն հրթիռակոծում է Գյանջա (Գանձակ) քաղաքը, ինչը հայկական կողմը կտրականապես հերքեց՝ այդ հայտարարությունները որակելով իբրև կեղծիք:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 11-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են ավելի քան 400 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4719 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 165 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 510 տանկ և ՀՄՄ:

Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո