Արցախում իսրայելական ԱԹՍ է խոցվել. Արծրուն Հովհաննիսյանն ապացույցներ է ներկայացրել

«Rafael» ընկերությունը սպառազինություն արտադրող իսրայելական ընկերություն է, Իսրայելից արտահանվող չորս ընկերություններից մեկը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է լուսանկարներ, որոնցից պարզ է դառնում, որ Արցախում խոցված ԱԹՍ–ն իսրայելական արտադրության է։

«Խոցված Իսրայելական ԱԹՍ-ների դետալները։ RAFAEL ընկերության լոգոն պարզ երևում է», – գրել է Հովհաննիսյանը։

«Rafael» ընկերությունը սպառազինություն արտադրող իսրայելական ընկերություն է։ Իսրայելում  ևս 3 այդպիսի ընկերություն կա։

Շուշան Ստեփանյանը ցույց է տվել թշնամու հերթական խոցված ԱԹՍ–ն. տեսանյութ

Ավելի վաղ Հովհաննիսյանը հրապարակել էր տվյալներ այն մասի, որ Թել-Ավիվից Թուրքիայով ու Վրաստանով զենք–զինամթերքով բեռնված ինքնաթիռներ են ժամանում Բաքու։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 11-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են ավելի քան 400 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4719 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

ՊԲ–ն կասեցրել է թշնամու հարձակման փորձը, պատճառել մեծ քանակությամբ մարդկային կորուստներ

Ադրբեջանական զինված ուժերը հարավային ուղղությամբ գրոհներ են ձեռնարկում. Շուշան Ստեփանյան

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 166 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 510 տանկ և ՀՄՄ:

Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո