Ադրբեջանը կրկին հրթիռակոծում է Ստեփանակերտը

Ադրբեջանը կրակ է բացել Արցախի մայրաքաղաքի ուղղությամբ` չնայած հոկտեմբերի 10-ին Մոսկվայում երեք արտգործնախարարների միջև հաստատված հրադադարի պայմանավորվածությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի - Sputnik. Ադրբեջանը կրկին հրթիռակոծում է Ստեփանակերտը։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Մարտունին ու Մարտակերտը հրթիռակոծությունից հետո. լուսանկարներ

«Կրկին թիրախավորվում է Ստեփանակերտը։ Քաղաքում քիչ առաջ լսվել են պայթյուններ», – ասված է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանը կրակ է բացել Արցախի մայրաքաղաքի ուղղությամբ` չնայած հոկտեմբերի 10-ին Մոսկվայում երեք արտգործնախարարների միջև հաստատված հրադադարի պայմանավորվածությանը։

Նշենք, որ հրադադարի հաստատումից հետո ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում` Հադրութ և Մարտունի քաղաքներում, սպանվել է հինգ քաղաքացիական անձ։

Ադրբեջանցիները կրակ են բացել շտապօգնության մեքենայի վրա. լուսանկարներ

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

ՊԲ–ն կասեցրել է թշնամու հարձակման փորձը, պատճառել մեծ քանակությամբ մարդկային կորուստներ

Հոկտեմբերի 11-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են ավելի քան 400 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4719 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 166 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 510 տանկ և ՀՄՄ:

Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո