Վրաստանի նախագահը ողջունել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի պայմանավորվածությունը

Սալոմե Զուրաբիշվիլին ընդգծել է, որ երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունը միակ ընդունելի ապագան են մեր տարածաշրջանի համար
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի ձեռբերած պայմանավորվածությունը Լեռնային Ղարաբաղում հրադադար հաստատելու մասին։

«Ես ողջունում եմ Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատումն ու կողմերին կոչ եմ անում վերսկսել խաղաղ երկխոսությունը: Երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունը միակ ընդունելի ապագան են մեր տարածաշրջանի համար», - գրել է նա Twitter–ի իր միկրոբլոգում։

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը երեկ Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։

Առաջընթացի մասին խոսելն անհնար կլիներ առանց այս իրավիճակին վերջնակետ դնելու. Մնացականյան