Ու՞ր պետք է դիմեն քաղաքացիները զինծառայողներին վերաբերող հարցերով. տեղեկացնում է ՊՆ –ն

Գործում են նաև պաշտպանության նախարարության, գլխավոր շտաբի թեժ գծի 1-28, +374 10 29-46-76 և +374 10 66-00-54, ինչպես նաև ԶՈւ ԳՇ 8501 և 8503 հեռախոսահամարները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Մարտական գործողությունների գոտում գտնվող զինծառայողներին վերաբերող հարցերին օպերատիվ արձագանքելու համար ստեղծվել է աշխատանքային հանձնաժողով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Հոկտեմբերի 11–ին խաղաղության աղոթք կհնչի հայկական բոլոր եկեղեցիներում

«Մարտական գործողությունների գոտում գտնվող զինծառայողների հետ կապված քաղաքացիներին հուզող հարցերին օպերատիվ կարգով արձագանքելու նպատակով ձևավորվել է աշխատանքային հանձնաժողով»,– նշված է հաղորդագրության մեջ:

ՊՆ տեղեկացմամբ` հանձնաժողովը կգործի ՀՀ ՊՆ ռազմական ավիացիոն համալսարանի տարածքում, հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց պողոտա 89, հեռախոս՝ +374 10 448425:

Պաշպանության նախարարությունը հիշեցնում է, որ գործում են նաև ՀՀ ՊՆ թեժ գծի 1-28, +374 10 29-46-76 և +374 10 66-00-54, ինչպես նաև ԶՈւ ԳՇ 8501 և 8503 հեռախոսահամարները:

3 հոգով շրջափակումից դուրս են եկել և մեծ կորուստներ պատճառել թշնամուն. հերոս տղաների մասին

Վիրավոր զինծառայողների առողջական վիճակի հետ կապված հարցերի պարզաբանումների համար գործում է +374 10 29-46-27 հեռախոսահամարը: