ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 27-ից սկսած Ստեփանակերտի տարածքում արդեն իսկ գտնվել է մոտ 180 կասետային ռումբ, որոնց մի մասը բնակիչներն են նկատել և արձագանքել:
«Սակրավորները դրանք ոչնչացրել են տեղում։ Սակրավորական խմբերը Ստեփանակերտի տարբեր փողոցներում, քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակելի շենքերի հարակից տարածքներում շարունակում են որոնել և տեղում վնասազերծել հրթիռակոծությունից հետո դեռևս չպայթած զենք-զինամթերքը: Առաջիկա օրերին այդ աշխատանքները կշարունակվեն նաև շրջաններում»,–նշված է հաղորդագրության մեջ։
ԱԻՆ–ը հորդորում է, որ պայթուցիկ նյութերի, ականների, ինչպես նաև գնդիկաբեկորային արկերի ու կասետային ռումբերի հանդիպելիս՝ ձեռք չտալ:
Անհրաժեշտ է անհապաղ զանգահարել ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն 911, 101,112 հեռախոսահամարներով:
Ադրբեջանի կողմից պայմանավորվածության խախտումը Ռուսաստանին ուղղված մարտահրավեր է. քաղաքագետ
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ից մեկնարկած ադրբեջանական ագրեսիայի թիրախում հաճախ հայտնվել են նաև խաղաղ բնակչությունն ու բնակելի տարածքների ենթակառուցվածքները։Վվերջի օրերին մասնավորապես հրթիռակոծվել է մայրաքաղաք Ստեփանակերտը և բերդաքաղաք Շուշին։ Թշնամին հրթիռակոծել է նաև Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին։