ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ՀՀ ներկայացուցիչը տեղեկացնում է, որ ՀՀ կառավարությունը շարունակում է ՄԻԵԴ ներկայացնել Ադրբեջանի կողմից մարդու իրավուքների խախտման վերաբերյալ անհերքելի ապացույցներ:
«Նախորդ օրերի ընթացքում ՄԻԵԴ են ներկայացվել նաև ռազմական գործողություններին Թուրքիայի մասնակցության վերաբերյալ նոր ապացույցներ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ներկայացված ապացույցների հիման վրա Ադրբեջանը պատասխանատվության է ենթարկվելու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք խախտումների համար:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից Ադրբեջան վարձկաններ է տեղափոխել` նպատակ ունենալով նրանց օգտագործել Արցախի և Հայաստանի դեմ։ Տեղեկության համաձայն` նրանց 1500-2000 դոլար են վճարել ռազմական գործողություններին մասնակցելու համար։
Այս տվյալները հաստատել են ոչ միայն Հայաստանի և Արցախի ղեկավարությունը, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչները։ Ֆռանսիան և Ռուսաստանն ամենաբարձր մակարդակով մտահոգություն են հայտնել արցախյան հակամարտության գոռում ընթացող մարտական գործողություններում սիրիացի զինյալների ներգրավվածության վերաբերյալ։
Հիշեցնենք` հոկտեմբերի 6-ին հայտնի դարձավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) բավարարել է ՀՀ կառավարության պահանջը և միջանկյալ միջոց է կիրառել։
Ի՞նչ կլինի, եթե Ադրբեջանը խախտի ՄԻԵԴ որոշումը. պարզաբանում է Եղիշե Կիրակոսյանը
Դատարանը վերահաստատել էր միջանյալ միջոց կիրառելու մասին սեպտեմբերի 29-ի որոշումը և կոչ արել բոլոր ուղղակի կամ անուղղակի ներգրավված բոլոր երկրներին, այդ թվում Թուրքիային, զերծ մնալ քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները խախտելուց։