ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Իրանը ողջունում է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմ հաստատելու որոշումն ու առարկայական երկխոսության կոչ է անում կողմերին։ Իրանի դիրքորոշումը Twitter–ի իր միկրոբլոգում հայտնել է երկրի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը։
«Իրանը ողջունում է Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցումը որպես խաղաղության հաստատման քայլ։ Մենք կոչ ենք անում մեր հարևաններին` Ադրբեջանին և Հայաստանին, անցնել առարկայական երկխոսության, որը հիմնված կլինի միջազգային իրավունքի և տարածքային ամբողջականության վրա։ Մենք բարձր ենք գնահատում մեր ռուս հարևանների կառուցողական ջանքերը»,– գրել է Զարիֆը։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը երեկ Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։
Առաջընթացի մասին խոսելն անհնար կլիներ առանց այս իրավիճակին վերջնակետ դնելու. Մնացականյան