Հունաստանը նույնպես ողջունում է հումանիտար հրադադարը և ավելին «պահանջում»

Հունաստանի ԱԳՆ–ն կարծում է, որ կողմերի միջև պետք է անհապաղ բանակցություններ սկսվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Հունաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հումանիտար հրադադար հաստատելու որոշումը։ Համապատասխան գրառումը հրապարակվել է Հունաստանի արտաքին գործերի նախարարության Twitter–յան էջում։

Միաժամանակ նշվում է նաև, որ կողմերի միջև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ պետք է անհապաղ բանակցություններ սկսվեն հարցի խաղաղ կարգավորումն ապահովելու համար։

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը երեկ Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։

Առաջընթացի մասին խոսելն անհնար կլիներ առանց այս իրավիճակին վերջնակետ դնելու. Մնացականյան