ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ վերջին օրերի հրթիռակոծությունից հետո Ստեփանակերտում կա դեռևս չպայթած զինամթերք:
«Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության սակրավորական խմբերն իրականացնում են վնասազերծման աշխատանքներ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ծառայությունը զգուշացնում է, որ պայթյուն լսելու դեպքում պետք չէ խուճապի մատնվել:
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը երեկ Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։
Առաջընթացի մասին խոսելն անհնար կլիներ առանց այս իրավիճակին վերջնակետ դնելու. Մնացականյան