ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Մոսկվայի բանակցությունների ավարտից հետո Ստեփանակերտում կրկին միացել է օդային տագնապի ազդանշանը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ադրբեջանի կողմից օդային նոր հարձակման մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է նաև Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։
«Մի քանի րոպե առաջ Ադրբեջանը հերթական անգամ հրթիռակոծեց Ստեփանակերտի քաղաքացիական թաղամասերը: Զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան: Մինչև վերջին պահը Բաքուն օգտագործում է նույն ոճը`պատերազմական հանցագործություններ»,– գրել է Բեգլարյանը։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը երեկ Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։
Առաջընթացի մասին խոսելն անհնար կլիներ առանց այս իրավիճակին վերջնակետ դնելու. Մնացականյան