Ղազանչեցոցը հրթիռակոծելը մշակութային զտման հերթական փորձն է. Տիգրան Համասյանի կոչը

Անվանի ջազ երաժիշտը հորդորում է բոլորին Ադրբեջանի գործողությունների մասին պատմել իրենց ընկերներին, ընտանիքին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Աշխարհահռչակ ջազ երաժիշտ Տիգրան Համասյանը Facebook սոցցանցի իր էջում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Շուշիում Ղազանչեցոց եկեղեցու (1868) հրթիռակոծմանը` այն անվանելով մշակութային զտման հերթական փորձ։

Ադրբեջանցիները մտադիր էին սպանել Սուրբ Ղազանչեցոցում ապաստանած կանանց ու երեխաներին. ՄԻՊ

«Ցավոք, սա առաջին նման փորձը չէ։ Եկեղեցում ո՛չ զինվոր, ո՛չ էլ ռազմամթերք կար։ Ղազանչեցոցն Արցախի եկեղեցիների «լոնգ լիսթում» է»,–գրել է Համասյանը։

Նա նաև կից տեսանյութ և լուսանկարներ է տեղադրել` հորդորելով իր հետևորդներին դիտել, թե ինչպես են ադրբեջանցիները ոչնչացրել և ոչնչացնում նաև Ջուղայի, Նախիջևանի միջնադարյան հայկական հուշարձանները։

Անվանի երաժիշտը խնդրում է տարածել այս տեսանյութերն ու լուսանկարները, տեղեկացնել ընկերներին և ընտանիքներին այդ ամենի մասին։ Համասյանի խոսքով` այս ամենն Ադրբեջանի կողմից ջանքեր են պատմությունը ջնջելու, սա հարձակում է մշակույթի, մարդու իրավունքների, մարդասիրության։ Սա, Համասյանի բնութագրմամբ, հարձակում է այն բանի վրա, ինչը մեզ մարդ է դարձնում։

Համասյանը նաև հորդորում է մասնակցել դրամահավաքին և գումար փոխանցել արցախցիների համար։

Հիշեցնենք` Ադրբեջանը Սուրբ Ղազանչեցոցը հրթիռակոծել էր երեկ առավոտյան, այդ պահին ներսում երեխաներ էին եղել։ Բարեբախտաբար, տուժածներ չկային։

Դրա համար պատասխանատվությունը չունի վաղեմության ժամկետ. ԱԳՆ–ն` Ղազանչեցոցի դեպքի մասին

Դրանից հետո հրթիռակոծության հետևանքները լուսաբանելու համար եկեղեցի էին եկել Արցախում աշխատող տեղական ու միջազգային լրատվամիջոցները:

Չնայած այն հանգամանքին, որ տեղում մեծ թվով լրագրողներ էին աշխատում, ադրբեջանական զինված ուժերը երկրորդ անգամ հրթիռակոծության ենթարկեցին Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին:

Այդ ժամանակ արդեն ըստ Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանի տարածած հաղորդագրության` 3 լրագրող է վիրավորվել։

Արցախի հրետակոծված շենքերի բնակիչները պատերազմի ավարտից հետո պետական փոխհատուցում կստանան