Վթար Երևան-Աշտարակ ավտոճանապարհի կամրջի մոտակայքում. կան զոհեր

«KIA Optima» մակնիշի ավտոմեքենան վթարի է ենթարկվել Մ-2 ավտոճանապարհի Երևան-Գյումրի հատվածի 25-րդ կմ-ում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան զոհեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։ 

Երևանում ՃՏՊ–ների 10%-ից ավելին գրանցվել են բարձր արագությամբ երթևեկելի փողոցներում. ՃՈ

Նշվում է, որ ահազանգն Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացել են այսօր` հոկտեմբերի 9-ին, ժամը 06:52-ին, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Գյումրի հատվածի 25-րդ կմ-ին «KIA Optima» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը տեղում մահացել են»,–նշված է հաղորդագրության մեջ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։

Ավելացել են վթարները, որոնք տեղի են ունենում հանդիպակաց գոտի դուրս գալու պատճառով