Վլադիմիր Պուտինի և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում նախատեսված չէ

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատմել է, թե ինչ է նախորդել Պուտինի հայտարարությանը։
Sputnik

ԵՐԵՎԱն, 9 հոկտեմբերի - Sputnik. Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը տքնաջան աշխատանք է նախորդել, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Պուտինը դիմել է կոչով. Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները հրավիրվել են ՌԴ

«Երեկ օրվա երկրորդ կեսին Պուտինը մինչև ուշ երեկո ծանր ու լարված աշխատել է Երևանի ու Բաքվի իր գործընկերների հետ։ Արդյունքում հրապարակվեց նախագահ Պուտինի հայտարարությունը, որտեղ նա կոչ է անում կողմերին դադարեցնել կրակը հումանիտար նպատակներով՝ գերիների փոխանակման ու զոհերի մամինները մարտադաշտից դուրս բերելու համար։ Ինչպես նաև հրավիրեց արտգործնախարարներին Երևանից ու Բաքվից»,-ասել է Պեսկովը։

Հավելենք, որ անձամբ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում նախատեսված չէ։

Ի դեպ, Պուտինը արդեն քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը Անվտանգության խորհրդի նիստում։

Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայում նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը։