Տեսակամուրջ. ԵԱՏՄ անդամ-պետությունների վարչապետների երևանյան հանդիպման արդյունքները

Հոկտեմբերի 12-ին` ժամը 12-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում տեղի կունենա Մոսկվա-Երևան տեսակամուրջ՝ «ԵԱՏՄ անդամ-պետությունների վարչապետների երևանյան հանդիպման արդյունքները և մինչև 2025 թվականը ԵԱՏՄ զարգացման ռազմավարության հրատապ հարցերը» թեմայով:
Sputnik

Բանախոսներ

Մոսկվայում`

Ազա Միհրանյան – տնտեսագիտության դոկտոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի բաժնի վարիչ,

Սերգեյ Մարկեդոնով – քաղաքագիտության թեկնածու, ՄՀՄՊԻ-ի (МГИМО) Միջազգային հետազոտությունների ինստիտուտի եվրա-ատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող,

Երևանում`

Արամ Սաֆարյան – քաղաքական վերլուծաբան, «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող,

Թաթուլ Մանասերյան – տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ:

Հարգելի գործընկերներ, դուք կարող եք ներկա լինել Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում կազմակերպվող տեսակապին և տեղում հնչեցնել ձեզ հետաքրքրող հարցերը: Միակ պայմանը՝ պետք է դիմակ դնեք, իսկ մենք մեր հերթին երաշխավորում ենք անհրաժեշտ հեռավորության պահպանումը և ալկոգելի առկայությունը:

Բացի այդ, մամուլի ասուլիսը, ինչպես միշտ, հեռարձակվելու է Sputnik Արմենիայի կայքէջում, ինչպես նաև Facebook–ում և Yotoub–ում։

Բանախոսներին կարող եք հարցեր հղել նաև էլեկտրոնային փոստով՝ v.aloyan@sputniknews.com։