Մի՛ կուրացրեք ձեզ, մի՛ փակեք ձեր աչքերը․ Թաթոյանը տեսաուղերձ է հղել միջազգային հանրությանը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ յուրաքանչյուր րոպեն կարևոր է և անհրաժեշտ են հրատապ քայլեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի — Sputnik. Ժամանակն է ոչ թե ձևական կոչերով կամ կոնֆերանսներում գեղեցիկ ելույթներով, այլ իրական քայլերով անհապաղ դադարեցնել այս շարունակվող հումանիտար աղետը, զոհերն ու զանգվածային ավերածությունները: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը տեսաուղերձով դիմում է միջազգային հանրությանը:

«Անհրաժեշտ են հրատապ քայլեր: Յուրաքանչյուր րոպեն, յուրաքանչյուր վայրկյանը կարևոր է: Մի՛ կուրացրեք ձեզ:Մի՛ փակեք ձեր աչքերը»,-տեսանյութում ասում է Թաթոյանը:

Մի՛ կուրացրեք ձեզ, մի՛ փակեք ձեր աչքերը․ Թաթոյանը տեսաուղերձ է հղել միջազգային հանրությանը

Նշենք, որ պատերազմի առաջին օրվանից ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի մարդու իրավունքի պաշտպանները դիմում են միջազգային հանրությանը, հույսով, որ վերջիններս կսանձեն Ադրբեջանին և նրան սատարող Թուրքիային։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Պուտինը դիմել է կոչով. Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները հրավիրվել են ՌԴ

Հոկտեմբերի 9-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 350 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4369 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 162 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 508 տանկ և ՀՄՄ:

Փայլուն օպերացիա Արցախում. ազատագրվել է դիրքերից մեկը, փրկվել 19 զինվորի կյանք

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հեծանիվի անվադողը՝ «ժգուտ», պատկերասրահն էլ՝ տեսակավորման կայան. կամավոր դարձած հայություն