ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի — Sputnik. Ադրբեջանցի Սաադաթ Կադիրովային չեն ազատել ՏԱՍՍ գործակալության դիվանագիտական կառույցների հետ կապերի բաժնի ղեկավարի պաշտոնից։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է ՏԱՍՍ կորպորատիվ հաղորդակցությունների դեպարտամենտի ղեկավար Մարինա Պորոշինան։ «Ոչ, Կադիրովան աշխատանքից ազատված չէ», - ասաց Փոշինան։
Ավելի վաղ հայկական լրատվամիջոցներում և տելեգրամ- ալիքներում տեղեկություն էր հայտնվել Կադիրովայի` աշխատանքից ազատման մասին:
Նշենք, որ Ռուսաստանի «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման եթերում Կադիրովան հանդես է եկել այլատյացության հայտարարություններով ՝ արդարացնելով ավիահարվածը Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցուն:
«Այժմ, ինչպես հասկանում եմ, առաջ է մղվում կրոնական` քրիստոնեության թեման։ Կա Վլադիմիր Պուտինի հայտնի արտահայտությունն այն մասին, որ « պետք է սատկացնել նրանց զուգարաններում»։ Ադրբեջանցիների համար նրանք զավթիչնեչ են», - բառացիորեն ասել է Կադիրովան։
Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը կտրուկ ընդհատել է նրան`ասելով, որ նախագահ Պուտինի խոսքերը վերաբերում էին ահաբեկիչներին։ «Դուք հասկանում եք` ինչ եք ասում, ինչն եք ինչի հետ համեմատում, հուսով եմ, որ սա եթեր կգնա»:
Շուշիում վիրավորված լրագրողներից 2-ին ՌԴ կառավարական ինքնաթիռով տեղափոխում են Մոսկվա
Նշենք, որ Կադիրովին զբաղեցրած պաշտոնից ազատելու պահանջով խնդրագիր է ստեղծվել։
Հիշեցնենք, երեկ թշնամին 2 անգամ հրթիռակոծել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին, որի արդյունքում վիրավորվել էին օտարերկրյա լրագրողներ։