Պուտինը Հարավային Կովկասի թեման քննարկում է անվտանգության խորհրդի անդամների հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախ առաջարկել է քննարկել Հեռավոր Արևելքում տիրող իրավիճակը, ապա անցնել Հարավային Կովկասի թեմային:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ցանկանում է քննարկել Կովկասում, հարևան տարածաշրջաններում տիրող իրավիճակը:

Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի առաջնորդը նախ առաջարկել է քննարկել Հեռավոր Արևելքում տիրող իրավիճակը։

«Հետո, բնականաբար, կքննարկենք մեր սահմանների կողքին, այդ թվում՝ Հարավային Կովկասում տիրող իրավիճակը», - ասել է նա:

Հիշեցնենք` այսօր կեսգիշերին հայտնի դարձավ, որ Պուտինը կոչ է արել դադարեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ընթացող ռազմական գործողությունները։ Նա ասել էր, որ հրադադար պետք է հաստատվի գերիներին և զոհվածների մարմինները փոխանակելու նպատակով։

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն այսօր` հոկտեմբերի 9-ին, հրավիրվել են ՌԴ՝ Ղարաբաղի հարցով խորհրդակցությունների։

Վլադիմիր Պուտինի և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում նախատեսված չէ