ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանցի շախմատիստ Լևոն Արոնյանը հաղթանակ է տարել շախմատային Norway Chess մրցաշարի շրջանակներում անցկացվող հրուշակագործության մրցույթում:
«Իմ երկրի վրա հարձակվում են, չեմ կարող լռել». Լևոն Արոնյանն Արցախի մասին գրառում է արել
Այս մրցույթում մասնակիցներն ավանդաբար տորթեր են թխում ու իրենց այդ կարողություններով մրցում միմյանց հետ: Այս տարի լավագույնը ճանաչվել է Լևոն Արոնյանի տորթը:
«Մագնուսի դիզայնը շատ հետաքրքիր է ստացվել: Բայց այս տորթերի համար ամենակարևորը շոկոլադի ճիշտ չափաբաժինն է: Այս խնդիրը լավագույնս է լուծել Լևոնը» ,- ասել է մրցույթի ժյուրիի անդամ շեֆ-խոհարարը:
Ի դեպ, Լևոն Արոնյանն ասել էր, որ տորթ թխելու հարցում հմտացել է այս տարի՝ կորոնավիրուսի ու կարանտինի ռեժիմի շնորհիվ: