Մինչ աշխարհը խոսում է հումանիտար հրադադարի մասին, Ադրբեջանը նորից հրթիռակոծեց Ստեփանակերտը

Արցախի մարդու իրավունքների պաշտպանն ահազանգում է, որ Ադրբեջանը նորից թիրախավորել է մայրաքաղաք Ստեփանակերտը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը տեղեկացնում է, որ քիչ առաջ Ադրբեջանի զինված ուժերը խոշոր հրթիռներով սկսելէ հարվածել մայրաքաղաք Ստեփանակերտին։ Լուրի մասին Բեգլարյանը գրառում է կատարել իր Twitter–ի էջում։

«Մինչ որոշ քաղաքական գործիչներ խոսում են Ադրբեջանի և Արցախի միջև հումանիտար հրադադարի մասին, Ադրբեջանը հենց նոր հարվածեց Ստեփանակերտին»,–գրել է նա։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Փաշինյանն ու Միշուստինը բանակցում են փակ ռեժիմով

Պատերազմի վերսկսման հաջորդ օրն իսկ հակառակորդը սկսեց թիրախավորել մայրաքաղաք Ստեփանակերտը` հրետանային հարվածներ հասցնելով քաղաքին։ Դրանից հետո այնտեղ պարբերաբար պայթյուններ են հնչում։ Ստեփանակերտը մինչ օրս հրետակոծվում ու հրթիռակոծվում է։

Հոկտեմբերի 9-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 350 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4369 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 162 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 508 տանկ և ՀՄՄ:

Փայլուն օպերացիա Արցախում. ազատագրվել է դիրքերից մեկը, փրկվել 19 զինվորի կյանք

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հեծանիվի անվադողը՝ «ժգուտ», պատկերասրահն էլ՝ տեսակավորման կայան. կամավոր դարձած հայություն