ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովն այսօր պորֆեսիոնալ ռինգում իր առաջին մենամարտում հաղթանակ տարավ: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
«Աստանան» հետաքրքրված է Վարդան Մինասյանի ծառայություններով
Այս մենամարտում գյումրեցի բռնցքամարտիկը հաղթեց 32-ամյա վենեսուելացի Սամուել Գոնսալեսին: Հաղթանակից հետո Բաչկովը ռինգ դուրս եկավ հատուկ շապիկով, որի վրա գրված էր․ «Հայաստանի պաշտպաննե՛ր, մեր անպարտելի զինվորնե՛ր, մենք ենք ձեր կողքին ենք»:
Նշենք, որ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Հայաստանի բռնցքամարտի հավաքականում հանդես է գալիս 2008 թվականից: 2019 - ին նա դարձել է Եվրոպական խաղերի հաղթող, 2017-ին և 2019-ին`աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։