Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքը ֆինանսական աջակցություն կտրամադրի Արցախին

Գարո Խաչիկյանը, որը Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի փոխքաղաքապետն է, երկու լավ լուր է հայտնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի փոխքաղաքապետ Գարո Խաչիկյանը հայտնել է, որ քաղաքային խորհուրդը միաձայն քվեարկել է Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման օգտին: Լուրը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Ադրբեջանը հենց նոր մի քանի անգամ հարվածեց Ստեփանակերտի քաղաքացիական օբյեկտներին. Բեգլարյան

«Որոշում է կայացվել նաև Ալֆորվիլի կողմից ֆինանսական աջակցություն տրամադրել Արցախի հայ բնակչությանը»,–նշված է շտաբի հայտարարության մեջ։

Նշենք, որ ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն օրերս հայտնել էր, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը կարող է լինել զսպող քայլ, որը համարժեք պատասխան կլինի ադրբեջանական կողմի սանձազերծած ագրեսիային։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 8-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 324 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4069 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ղազանչեցոցը հրթիռակոծելը մշակութային զտման հերթական փորձն է. Տիգրան Համասյանի կոչը

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 145 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 496 տանկ և ՀՄՄ:

Փայլուն օպերացիա Արցախում. ազատագրվել է դիրքերից մեկը, փրկվել 19 զինվորի կյանք

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հեծանիվի անվադողը՝ «ժգուտ», պատկերասրահն էլ՝ տեսակավորման կայան. կամավոր դարձած հայություն