ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. Եվրամիության անդամ 27 երկրների արտաքին գործերի նախարարները Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կքննարկեն՝ հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման արդյունքները: Ըստ ՌԻԱ Նովոստիի` տեղեկությունը հայտնել է ԵՄ ներկայացուցիչը, որի անունը չի նշվում։
«Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կարծես թե բանակցություններ են վարելու Մոսկվայում։ Հանդիպման արդյունքները կտեսնենք և երկուշաբթի կքննարկենք, թե ինչպես ԵՄ–ն կարող է նպաստել հակամարտության կարգավորմանը», - ասել է նա։
Հիշեցնենք` այսօր կեսգիշերին հայտնի դարձավ, որ Պուտինը կոչ է արել դադարեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ընթացող ռազմական գործողությունները։ Նա ասել էր, որ հրադադար պետք է հաստատվի գերիներին և զոհվածների մարմինները փոխանակելու նպատակով։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն այսօր` հոկտեմբերի 9-ին, հրավիրվել են ՌԴ՝ Ղարաբաղի հարցով խորհրդակցությունների։
Վլադիմիր Պուտինի և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում նախատեսված չէ