ՌԱԴԻՈ

ԵԱՏՄ երկրների վարչապետները եկան Երևան, որովհետև հասկանում են` ով է նախաձեռնել պատերազմը

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Երևանում կայացած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին։
Sputnik
ԵԱՏՄ երկրների վարչապետները եկան Երևան, որովհետև հասկանում են` ով է նախաձեռնել պատերազմը

Օրակարգի համաձայն՝ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները քննարկել են միության գործունեությանն առնչվող հարցեր, այդ թվում` մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների նախագիծը, ագրոարդյունաբերական համալիրի զարգացմանն առնչվող խնդիրներն ու այլ հարցեր։

Արամ Սարգսյանի դիտարկմամբ` այն հանգամանքը, որ ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները որոշեցին չհետաձգել նիստը և ժամանեցին Երևան այն ժամանակ, երբ հայ ժողովուրդն Արցախում մղում է ազատագրական պատերազմ, խոսում է այն մասին, որ տվյալ երկրների տեսանկյունից Հայաստանը ներկա պայմաններում մեղմ ասած ավելի ճիշտ է, քան Ադրբեջանը։ Ըստ նրա` բոլորը հասկանում են, որ պատերազմը նախաձեռնել ու սկսել է հենց Ադրբեջանի ղեկավարությունը Թուրքիայի թելադրանքով։

Լավատեսության առիթ կա. Մյասնիկովիչը՝ ԵԱՏՄ-ում ավիահաղորդակցության վերսկսման մասին

«ԵԱՏՄ–ն դեռ գտնվում է ամորֆ վիճակում, դեռ պետք է կայունանա ու ձևավորի նոր որակ, որպեսզի հասկանալի լինի, թե շահերն ինչպես են համընկնում և բաժանվում տարբեր ուղղություններով։ ԵԱՏՄ–ն կարևոր գործոն է, որը պետք է ուժեղացնի նաև պաշտպանական կառույցը` ՀԱՊԿ–ը, կամ էլ ամբողջովին կենտրոնանա տնտեսական համագործակցության վրա, որն իր հերթին կարող է բերել նոր հիմունքներով ընդհանուր պաշտպանական կառույցի ձևավորմանը»,– նշում է ՀԴԿ նախագահը։

Նրա կարծիքով` այն, որ կառավարությունների ղեկավարները ցանկանում են հատկապես գյուղատնտեսության հետ կապված ծրագրեր իրականացնել, որպեսզի բոլորը դառնան ինքնաբավ, ապա դա իսկապես ունի մեծ հեռանկար։ Ըստ նրա` Ռուսաստանը շատ շահագրգռված է հարավային գոտուց ստանալու այն ապրանքը, որն իրենք չունեն, բայց ոչ այնպես, ինչպես հիմա` չկարգավորված տարբերակով, այլ միջպետական պայմանագրերով։ Սարգսյանի կարծիքով` Հայաստանի ամբողջ գյուղատնտեսությունը պետք է դառնա ագրոարդյունաբերական համալիր, ինչը մեզ կդարձնի ավելի մրցունակ։

«Իսկ արդյունաբերության ոլորտում մենք պետք է շահագրգռված լինենք կոոպերացիայի կիրառմամբ` կիրառական գիտության արդյունքները ներդնելով արդյուանբերական ձեռնարկություններում, որտեղ պետք է օգտագործվեն բարձր տեխնոլոգիաները։ Սա աշխատանքի բաց ճակատ է, բայց ցավոք մեր կառավարությունն այդքան էլ նախաձեռնողական չէ այդ հարցում»,– նշում է ՀԴԿ նախագահը։

Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը

Արամ Սարգսյանի գնահատմամբ` որպեսզի ԵԱՏՄ երկրների միջև իրականացվելիք տնտեսական ինտեգրումը խորանա, և կառույցը դառնա Եվրոպան Ասիային կապող կամուրջ, ապա անհրաժեշտ է, որ երկրներն ունենան մրցունակ տնտեսություն, իսկ դրան հասնելու համար հարաբերությունները պետք է ավելի սերտացվեն, իսկ տնտեսական մակարդակը երկրներում բարձրացվի փոխօգնության միջոցով։     

Նշենք, որ այսօր Երևանում կայացել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը։