Բեդրոս Կիրկորովն Արցախի համար հավաքած օգնության հետ կապ չունի

Ֆիլիպ Կիրկորովի հայրը հայտարարել է, որ ընկերոջ հետ 33 հազար դոլար է հավաքել Ղարաբաղ ուղարկելու համար, Ռեուտովում բնակվող հայերը հերքում են այդ տեղեկությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի Ռեուտով քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ռուսական էստրադայի երգիչ Ֆիլիպ Կիրկորովի հայրը՝ Ռուսաստանի ժողովրդական արտիստ Բեդրոս Կիրկորովը, Արցախի համար հավաքած օգնությանը չի մասնակցել։

Բեդրոս Կիրկորովն Արցախի համար հավաքած օգնության հետ կապ չունի

«Կիրկորովը կապ չունի ո՛չ հավաքված գումարի, ո՛չ էլ սննդի հետ։ Չգիտես ինչու, կեղծ տեղեկություններ են տարածվել։ Ես 12 տարի ապրում եմ Ռեուտովում և նրան (Բեդրոս Կիրկորովին. խմբ.) երբեք չեմ տեսել մեր քաղաքում:

Բեդրոս Կիրկորովն Արցախի համար հավաքած օգնության հետ կապ չունի

Ավելի վաղ Կիրկորովը «Подъем»–ին հայտնել էր, որ ռեուտովցի ընկերոջ հետ 33 հազար դոլար է հավաքել Ղարաբաղ ուղարկելու համար։

«Նա ինչ-որ տեղից իմացել է մեր հավաքած օգնության մասին, քանի որ նրա նշած թիվը՝ 2 մլն 600 հազար ռուբլի (մոտ 33 հազար դոլար), համապատասխանում է իրականությանը։ Բայց նա այդ փողերի հետ կապ չունի։ Այդ գումար մոտ 200 մարդ է հավաքել, ընդ որում՝ ոչ միայն հայերը, այլ նաև ռուսներն ու հրեաները», - ասաց հայ համայնքի ներկայացուցիչը։

Մեր զրուցակիցը չցանկացավ հրապարակել իր անունը՝ նշելով, որ չի ուզում «վերմակն իր վրա քաշել ու աղմուկ բարձրացնել», պարզապես տեղեկություն է հաղորդում Sputnik Արմենիային։ Նա մեզ նաև բանկային անդորրագրերի լուսանկարներ ուղարկեց։

Բեդրոս Կիրկորովն Արցախի համար հավաքած օգնության հետ կապ չունի
Բեդրոս Կիրկորովն Արցախի համար հավաքած օգնության հետ կապ չունի

Բացի գումարից, Ռեուտովի բնակիչները նաև մարդասիրական օգնություն են հավաքել արցախցիների ու զինծառայողների համար՝ սնունդ, հագուստ և այլն: Մի քանի բեռնատար օգնությունը փոխանցվել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը հոկտեմբերի 5-ին և 6-ին: