Կինը 6 ամսական երեխային թողել է ու եկել պատերազմ. Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է արցախյան առաջնագծում կանգնած կանանց և ասել, որ նույնիսկ մեկ ճանճ չի վրիպում իրենց խոցումից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Արցախյան առաջնագծում այսօր հայրենիքի պաշտպանության համար կանգնած են ոչ միայն տղամարդիկ, այլև կանայք: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննսյանը:

«Ես այսօր աչքովս տեսել եմ 5 հակատանկիստ կնոջ՝ ուղղակի հերոսություն կատարող, պրոֆեսիոնալ պայմանագրային ծառայողներ, ովքեր շահագործում են մեր ԶՈւ ամենալավ հակատանկային միջոցներից մեկը: Ողղակի իրենց հիանալի են դրսևորում: Նույնիսկ մեկ ճանճ չի վրիպում իրենց խոցումից» ,- ասաց Հովհաննիսյանը:

Ադրբեջանա-թուրքական կողմը տապալել է իր առջև դրված մարտական օպերացիան. Արծրուն Հովհաննիսյան

ՊՆ ներկայացուցիչը հայտնեց, որ այս օրերին առաջնագծում հանդիպել է նաև հրետանավոր, դիպուկահար կանանց: Չի հանդիպել, բայց շատ է լսել վաշտի հրամանատար մի աղջկա մասին:

«Երեկ ծանոթացել ենք մի կնոջ հետ, ով 6 ամսական երեխային թողել է իր մոր խնամքին ու եել է պատերազմ»,- ասաց Հովհաննիսյանը:  ՊՆ ներկայացուցիչը հայտնեց, որ վերոհիշյալ երիտասարդ մայրիկը պրոֆեսիոնալ զինվորական է:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 9-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 350 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4369 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 162 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 508 տանկ և ՀՄՄ:

Փայլուն օպերացիա Արցախում. ազատագրվել է դիրքերից մեկը, փրկվել 19 զինվորի կյանք

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հեծանիվի անվադողը՝ «ժգուտ», պատկերասրահն էլ՝ տեսակավորման կայան. կամավոր դարձած հայություն