Խրամատում հիմա միայն մեկ պատգամավոր կա. ԱԺ փոխնախագահը հայտնեց` ով է նա

Մյուս պատգամովորները, նրա խոսքով, շարունակում են ակտիվ աշխատել թիկունքում ու պարբերաբար այցելում են նաև Արցախ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Միակ պատգամավորը, որը հիմա խրամատում է, ԲՀԿ-ից Հրանտ Մադաթյանն է: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը:

Մյուս պատգամովորները, նրա խոսքով, շարունակում են ակտիվ աշխատել թիկունքում, նաև այցելում են Արցախ:

Պուտինն իր ելույթում առանձնացրեց Հայաստանը, Ադրբեջանը և Արցախը. ընդդիմադիր պատգամավոր

«Հանդիպումներ ենք ունեցել քաղաքացիական ինստիտուտների, պետական կառույցների ներայացուցիչների, պատգամավորների հետ: Վստահաբար ասում եմ, որ հումանիտար առումով բավական մեծածավալ աշխատանքներ իրականացվում են` և՛ նյութական օգնության, և՛ զորակցության տեսքով»,- ասաց Էնֆիաջյանը:

ԱԺ փոխնախագահը հայտնեց նաև, որ պատգամավորներն իրենց այցերի ընթացքում լինում են նաև խրամատներում, հանդիպում զինվորների հետ:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 8-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 324 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4069 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 145 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 496 տանկ և ՀՄՄ:

Փայլուն օպերացիա Արցախում. ազատագրվել է դիրքերից մեկը, փրկվել 19 զինվորի կյանք

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հեծանիվի անվադողը՝ «ժգուտ», պատկերասրահն էլ՝ տեսակավորման կայան. կամավոր դարձած հայություն