Որ տղաները չմրսեն․ երիտասարդ դիզայները բանակի համար տաք հագուստ է կարում անվճար

Sputnik

Արցախի համար դժվարին այս օրերին շատ երիտասարդների նման` դիզայներ Լիլիթ Դերձյանն էլ բանակին օգնելու իր տարբերակն է գտել։ Պատերազմի առաջին իսկ օրերից որոշել է զինվորական տաք հագուստ կարել բանակի համար։ 

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ

Սկզբում Հայաստանի և Արցախի դրոշներ էր կարում, որոնց վաճառքի հասույթով փորձում էր իր բաժին օգնությունն ուղարկել բանակին։ Հետո սոցցանցերում հայտարարություն գրեց, որ մեծ ցանկություն ունի զինվորական տաք հագուստ կարելու, միայն թե իրեն կտոր կամ ֆինանսավորում է անհրաժեշտ։ Մեկ-երկու արձագանք եղավ։ Հավաքված փոքրիկ գումարով Լիլիթն արդեն կտոր է գնել ու սկսել իր կարևոր նախաձեռնությունը։

«Երբեք նման հագուստ չէի կարել։ Օրեր առաջ զինվորական համազգեստով մի տղամարդ մտավ կարի արհեստանոց, հենց նրա հագուստից էլ չափ ու ձև վերցրի, ու հասկացա ինչպես կարեմ, որ ավելի հարմարավետ լինի տղաների համար»,-նշում է Լիլիթը։

Ստեփանակերտի առավոտը պատերազմի 11-րդ օրը. լուսանկարներ

Աղջիկը միայն բամբակյա կտոր է օգտագործում, որպեսզի տղաները չքրտնեն, չմրսեն։

Ասում է` եթե իրեն աջակցեն, թեկուզ կտոր տան, ընկերուհիներն էլ են պատրաստ անվճար հագուստ կարել, միայն թե մի բանով օգտակար լինեն բանակին։

Ավերված Ստեփանակերտի առավոտը. լուսանկարներ

1 / 16
Դիզայներ Լիլիթ Դերձյանը
2 / 16
Դիզայներ Լիլիթ Դերձյանի արհեստանոցում
3 / 16
Դիզայներ Լիլիթ Դերձյանի արհեստանոցում
4 / 16
Դիզայներ Լիլիթ Դերձյանի արհեստանոցը
5 / 16
Դիզայներ Լիլիթ Դերձյանի արհեստանոցը
6 / 16
Դիզայներ Լիլիթ Դերձյանի արհեստանոցը
7 / 16
Դիզայներ Լիլիթ Դերձյանի արհեստանոցում
8 / 16
Դիզայներ Լիլիթ Դերձյանի արհեստանոցը
9 / 16
Դիզայներ Լիլիթ Դերձյանի արհեստանոցում
10 / 16
Դիզայներ Լիլիթ Դերձյանի արհեստանոցը
11 / 16
Դիզայներ Լիլիթ Դերձյանի արհեստանոցում
12 / 16
Դիզայներ Լիլիթ Դերձյանի արհեստանոցում
13 / 16
Դիզայներ Լիլիթ Դերձյանի արհեստանոցը
14 / 16
Դիզայներ Լիլիթ Դերձյանի արհեստանոցում
15 / 16
Դիզայներ Լիլիթ Դերձյանի արհեստանոցում
16 / 16
Դիզայներ Լիլիթ Դերձյանի արհեստանոցը