Ոչնչացվել է թշնամու 4 միավոր Դ-30 հաուբից` անձնակազմով և զինամթերքով. ՀՀ ՊՆ խոսնակ

Հայկական ստորաբաժանումները ոչնչացրել են թշնամու այն ուժերը, որոնք չէին էլ հասցրել զբաղեցնել կրակային դիրքեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացնում է, որ հարավային ուղղությամբ հայկական կողմը հրետանային գերճշգրիտ հարվածներով հակառակորդին պատճառում է մարդկային ուժի մեծ կորուստներ։

Արցախի ՊԲ-ն շարունակում է ճշգրիտ խոցումները. նոր տեսանյութ

«Հայկակական ստորաբաժանումները քիչ առաջ ոչնչացրել են նաև թշնամու չորս միավոր Դ-30 հաուբից` անձնակազմով և զինամթերքով, որոնք չէին հասցրել զբաղեցնել կրակային դիրքեր»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է Ստեփանյանը։

Նշենք, որ գիշերվա ընթացքում հրթիռակոծվել է նաև մայրաքաղաք Ստեփանակերտը, իսկ առավոտյան առաջնագծի հյուսիսային և հարավային ուղղություններում վերսկսվել են մարտական գործողությունները:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 7-ի ժամը 16։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 324 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3754 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Գյանջայի օդանավակայանի տարածքում F-16 կործանիչներ են եղել․ NYT-ի լրագրող

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 18 ուղղաթիռ, 128 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 416 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ