Թշնամի Ադրբեջանը հարվածել է Շուշիի Ղազանչեցոց եկեղուցուն. լուսանկարներ

Ադրբեջանը շարունակում է թիրախավորել Արցախի խաղաղ բնակչությանը` հարվածելով նաև մայրաքաղաք Ստեփանակերտին և Շուշիին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Թշնամի Ադրբեջանն այսօր հարվածել է Շուշիի խորհրդանիշին՝ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարին։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ Շտաբը նաև կիսավեր եկեղեցու լուսանկարներն է հրապարակել։

Թշնամի Ադրբեջանը հարվածել է Շուշիի Ղազանչեցոց եկեղուցուն. լուսանկարներ

Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնում է, որ հրթիռակոծության ժամանակ եկեղեցու ներսում երեխաներ են եղել։ Բարեբախտաբար տուժածներ չկան, բայց երեխաները մեծ սթրես են տարել։

Նշենք, որ այսօր հրթիռակոծության է ենթարկվել նաև մայրաքաղաք Ստեփանակերտը։ Առաջնագծի հյուսիսային և հարավային ուղղություններով մարտերը վերսկսվել են։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 8-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 324 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4069 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 145 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 496 տանկ և ՀՄՄ:

Փայլուն օպերացիա Արցախում. ազատագրվել է դիրքերից մեկը, փրկվել 19 զինվորի կյանք

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հեծանիվի անվադողը՝ «ժգուտ», պատկերասրահն էլ՝ տեսակավորման կայան. կամավոր դարձած հայություն