Շուշիում զոհեր ու վիրավորներ չկան

Տեղեկատվական կենտրոնը նաև հայտնում է, որ պայթյունի հետևանքով Շուշիում վնասվել են մի քանի բնակարաններ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Շուշիշում հրթիռակոծության հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ Պայթյունի հետևանքով վնասվել են մի քանի բնակարաններ։

Տեղեկացվում է նաև, որ Ադրբեջանը շարունակում է տարբեր զինատեսակներով հրթիռակոծել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտն ու բերդաքաղաք Շուշին։

Ինչ իրավիճակում է Շուշիի Ղազանչեցոցը հրթիռակոծությունից հետո. տեսանյութ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Շուշի քաղաքի հրթիռակոծության հետևանքով բավականին մեծ վնասներ է կրել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը։ Այդ պահին եկեղեցում երեխաներ են եղել, որոնք բարեբախտաբար չեն տուժել, բայց շատ վախեցել են։

Նշենք, որ այսօր առաջնագծի հյուսիսային և հարավային ուղղություններով մարտերը վերսկսվել են։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 8-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 324 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4069 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 145 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 496 տանկ և ՀՄՄ:

Փայլուն օպերացիա Արցախում. ազատագրվել է դիրքերից մեկը, փրկվել 19 զինվորի կյանք

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հեծանիվի անվադողը՝ «ժգուտ», պատկերասրահն էլ՝ տեսակավորման կայան. կամավոր դարձած հայություն