Շուշիում վիրավորված ռուս լրագրողի վիճակը շատ ծանր է․ բժիշկ

Երբ լրագրողի վիճակը կայունանա, բժիշկներն այլ վիրահատություններ պետք է անեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Վիրաբույժ Շահեն Դանիելյանը Հանրային հեռուստաընկերությանը հայտնել է, որ Շուշիում վիրավորված ռուս լրագրողի վիճակը շատ ծանր է, կրծքավանդակի հետ կապված վիրահատությունն ավարտել են։

ՀՀ դեսպանությունը պատրաստ է կազմակերպել վիրավոր լրագրողի տեղափոխումը Մոսկվա. Տողանյան

«Այդ հատվածում մոտավորապես 3.5 լիտր արյուն է կորցրել։ Մեզ հաջողվեց այդ արյունը ամբողջությամբ վերադարձնել և վերացնել հետևանքները՝ կապված այդ տրավմայի հետ։ Ունի նաև վերքեր որովայնի և վերջույթների հատվածում։ Նրա վիճակը մի քիչ ստաբիլիզացնելուց հետո պետք է հավելյալ հետազոտություններ անենք և վերադառնանք այլ վիրահատությունների»,- ասել է վիրաբույժը:

Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր առավոտյան հրթիռակոծել էր Շուշիի Սուրբ Ղազանչեցող եկեղեցին, այդ պահին ներսում երեխաներ էին եղել։ Բարեբախտաբար, ոչ ոք չէր տուժել։

Դրանից հետո հրթիռակոծության հետևանքները լուսաբանելու համար եկեղեցի էին գնացել Արցախում աշխատող տեղական ու միջազգային լրատվամիջոցները:

Ադրբեջանական զինված ուժերը կրկին հրթիռակոծել էին եկեղեցին, և լրագրողները վնասվածքներ էին ստացել այդ հարվածներից։

Արցախի հրետակոծված շենքերի բնակիչները պատերազմի ավարտից հետո պետական փոխհատուցում կստանան