Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում հրթիռակոծության ժամանակ երեխաներ են եղել. լուսանկարներ

Sputnik Արմենիայի թղթակիցը տեղեկացնում է, որ երեխաները չեն տուժել, բայց վախեցել են և սթրես տարել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարում երեխաներ են եղել, երբ թշնամին այն հրթիռակոծել է։ Տեղեկությունը Շուշիից հայտնեց Sputnik Արմենիայի թղթակիցը։

Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում հրթիռակոծության ժամանակ երեխաներ են եղել. լուսանկարներ

Նա նաև լուսանկարել է երեխաներին, որոնք բարեբախտաբար չեն տուժել, բայց վախեցել են և սթրես են տարել։

Sputnik Արմենիայի թղթակիցը նաև տեսանյութ է ուղարկել դեպքի վայրից։

Նշենք, որ այսօր հրթիռակոծության է ենթարկվել նաև մայրաքաղաք Ստեփանակերտը։ Առաջնագծի հյուսիսային և հարավային ուղղություններով մարտերը վերսկսվել են։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 8-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 324 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4069 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 145 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 496 տանկ և ՀՄՄ:

Փայլուն օպերացիա Արցախում. ազատագրվել է դիրքերից մեկը, փրկվել 19 զինվորի կյանք

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հեծանիվի անվադողը՝ «ժգուտ», պատկերասրահն էլ՝ տեսակավորման կայան. կամավոր դարձած հայություն