ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով` Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է։ Նշենք, որ սա Երևանն Արցախին կապող ճանապարհներից մեկն է։
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Իսկ ինչ վերաբերում է Լարսին, ապա Վրաստանից և ՌԴ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ Օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը, սակայն, չի վերաբերում բեռնափոխադրումներին:
Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրէլ էր, որ հոկտեմբերի 1-ից սկսած գործում են հսկիչ անցակետեր և Արցախի մեկնող բոլոր անձանց ու ավտոմեքենաների տեղաշարժն ապահովվելու է բացառապես համապատասխան փաստաթղթերի առկայությամբ:
Նշված անցակետերով Արցախ մուտքի հնարավորություն կունենան բոլոր նրանք, ովքեր պաշտպանական համակարգի մոբիլիզացիայի շրջանակներում ունեն համապատասխան կցագրումներ։ Նրանց մեկնումը պետք է իրականացվի տարածքային զինվորական կոմիսարիատների նախաձեռնությամբ։
Ուշադիր եղեք. «Հայաստան» համահայկական հիմնադրամի կեղծ էջ է ստեղծվել