Անդրանիկ Քոչարյանը մեկնաբանում է ԱԱԾ տնօրենի պաշտոնանկությունը

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի խոսքով` եթե երկրի վարչապետը նկատել է թերացում, նա օգտվել է իր սահմանադրական իրավունքից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի - Sputnik. Պատերազմի ժամանակ մի փոքր թերացումն անգամ կարող է աղետաբեր լինել: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով ԱԱԾ տնօրենի պաշտոնանկությունը, այսպիսի հայտարարություն արեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Արգիշտի Քյարամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից

«Կան ուժեր, որոնք մտածված խուճապ են տարածում, որովհետև պատերազմի մեջ կիրառվում են բոլոր հնարքները թե՛ հակառակորդի կողմից, թե՛ որոշ ուժերի կողմից»,- ասաց Քոչարյանը:

Այսպիսի տրամադրություն սփռողների դեմ պայքարն, ըստ Քոչարյանի, հենց ԱԱԾ-ի խնդիրն է:

«Այդպիսի տրամադրություններ սփռողները պետք է օր առաջ քաշվեն մի կողմ, որպեսզի բանակն իր խնդիրն էֆեկտիվորեն կարողանա լուծել»,- ասաց պատգամավորը:

Հիշեցնենք` քիչ առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արգիշտի Քյարամյանն ազատվել է պաշտոնից։

Ոչնչացվել է թշնամու 4 միավոր Դ-30 հաուբից` անձնակազմով և զինամթերքով. ՀՀ ՊՆ խոսնակ

Նախագահը մեկ այլ հրաման է ստորագրել, որով ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Միքայել Համբարձումյանին։

Արձագանքելով Միքայել Համբարձումյանի նշանակման մասին հարցին, Անդրանիկ Քոչարյանը լրագրողներից հետաքրքրվեց.

«Կռիվ կինոներ նայե՞լ եք, տեսե՞լ եք` Հայրենական մեծ պատերազմի ժամանակ գլխավոր գերագույն հրամանատարն ինչպիսի արագ փոփոխություններ է անում նույնիսկ զորավարների կազմում: Պատերազմը մի քիչ հեռու է, դուք երևի լավ չեք զգում, թե ինչ խորությամբ ու ինտենսիվությամբ է ընթանում: Պետական ամբողջ համակարգը, հատկապես անվտանգային բաղադրիչները, պետք է աշխատեն էֆեկտիվ: Մի փոքր թերացումը կարող է աղետաբեր լինել: Եթե թերացում նկատել է երկրի վարչապետը, նա օգտվել է իր սահմանադրական իրավունքից»,- ասաց Քոչարյանը:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հեռախոսային զրույցները կարող են վտանգել զինվորների կյանքը. ԱԱԾ–ն նորից է զգուշացնում

Հոկտեմբերի 8-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 324 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4069 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 145 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 496 տանկ և ՀՄՄ:

Փայլուն օպերացիա Արցախում. ազատագրվել է դիրքերից մեկը, փրկվել 19 զինվորի կյանք

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հեծանիվի անվադողը՝ «ժգուտ», պատկերասրահն էլ՝ տեսակավորման կայան. կամավոր դարձած հայություն