ԼՂՀ հակամարտության գոտում վարձկանների առկայությունը մարտահրավեր է տարածաշրջանի համար. Զաս

ՀԱՊԿ-ը Լեռնային Ղարաբաղ օտարերկրյա գրոհայինների տեղափոխմանը հակազդելու լրացուցիչ միջոցների ձեռնարկումը դեռ չի դիտարկում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի -Sputnik. Ղարաբաղյան հակամարտության գոտի օտարերկրյա գրոհայինների առկայությունը մարտահրավեր է ոչ միայն ՀԱՊԿ անդամ երկրների, այլև տարածաշրջանի համար. հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

«Ինձ հիմա դժվար է դատել զինյալների՝ հակամարտության գոտի տեղափոխելու մասշտաբների մասին։ Այնտեղ հայտնվում են գրոհայիններ, վարձկաններ։ Իհարկե, դա լավ տեղ չի տանում. սա որոշակի մարտահրավեր է ոչ միայն հակամարտության  կողմերի, այլև այլոց համար», - ասել է Զասը RT հեռուստաալիքին տված հարցազրույցում։

ԵԱՀԿ-ում տեղյակ չեն Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման պայմանավորվածության մասին

Նա նշել է, որ առայժմ Ղարաբաղյան հակամարտության գոտի Սիրիայից և այլ երկրներից  վարձկանների ներթափանցմանը հակազդելու լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու մասին որոշում չկա:

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Սիրիայի գրոհայինները տեղափոխվում են Ղարաբաղ, և Թուրքիան Սիրիայից  ու այլ երկրներից ահաբեկիչների է ուղարկում Լեռնային Ղարաբաղ:

ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինն էլ հայտարարել էր, որ, ըստ տեղեկատվության, հակամարտության գոտի են ակտիվորեն ներգրաթափանցում Մերձավոր Արևելքում պատերազմող միջազգային ահաբեկչական կազմակերպությունների վարձկանները։ Ընդ որում` խոսքը հարյուրավոր և նույնիսկ հազարավոր ծայրահեղականների մասին է:

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԵԱՏՀ կոլեգիայի նախագահի հետ

ՀԱՊԿ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը:

Հիշեցնենք, որ արդեն հայտնի է, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Արցախի և Հայաստանի դեմ նրանց օգտագործելու նպատակով։ Ռազմական գործողություններին մասնակցելու համար նրանց 1,5-2 հազար դոլար են վճարել։ Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն ՀՀ և ԱՀ իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ները և արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչներ:

Ամերիկացի փորձագետները Հորադիզի մոտակայքում գրոհայինների դիրք են հայտնաբերել

Ֆրանսիան և Ռուսաստանը մտահոգություն են հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում մարտական գործողություններին Սիրիայից զինյալների մասնակցության կապակցությամբ։