Ճանաչենք մեր հերոսներին. խոցել են թշնամուն ու փրկել շրջափակման մեջ ընկածների կյանքը

Հայ զինվորականները ծանր մարտական իրադրությունում չեն նահանջում, փոխարենը կազմակերպում են ստորաբաժանման գրագետ պաշտպանություն և ոչնչացնում թշնամուն։ ՊԲ-ն հերթական քաջերի անուններն է հրապարակել ու նրանց Արցախի հերոսի կոչում շնորհել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Արցախի պաշտպանության բանակը արցախյան պատերազմի 4 նոր հերոսների անուններ է հրապարակել Facebook–ի իր էջում։

«Ընկեր ջան, գինի լից». մարտի գնացողները երգում են ու լավ տրամադրությամբ վարակում բոլորին

Ավագ լեյտենանտ Միհրան Ավդալյանը ներկայացվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի՝ մարտական դիրքերից մեկը հետ վերցնելու գործողությանը մասնակցելու և շրջափակման մեջ ընկած 7 զինծառայողներին հայտնաբերելու ու նրանց շրջափակումից հանելու համար:

Մայոր Հովհաննես Այվազյանը ներկայացվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի՝ թշնամական 3 տանկ խոցելու համար: Փոխգնդապետ Արման Կոստանյանը, ներկայացվել է «Մարտական խաչ»-ի ասպետության 1-ին աստիճանի շքանշանի՝ ծանր մարտական իրադրությունում չնահանջելու, ստորաբաժանման գրագետ պաշտպանությունը կազմակերպելու, հակառակորդի բազմաթիվ գրոհներ ետ մղելու համար։ Նա թշնամուն պատճառել է մեծաթիվ կորուստներ, ապահովել գումարտակի պաշտպանության կայունությունը:

«Մարտական խաչի» ասպետության 1-ին աստիճանի շքանշանի է ներկայացվել նաև փոխգնդապետ Արսեն Խաչատրյանը՝ նույն կերպ ապահովելով պաշտպանության կայունությունն ու հսկայական կորուստներ պատճառելով թշնամական զորքերին:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 8-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 324 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4069 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 145 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 496 տանկ և ՀՄՄ:

Փայլուն օպերացիա Արցախում. ազատագրվել է դիրքերից մեկը, փրկվել 19 զինվորի կյանք

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հեծանիվի անվադողը՝ «ժգուտ», պատկերասրահն էլ՝ տեսակավորման կայան. կամավոր դարձած հայություն