Երեխաները պետք է հեքիաթ ունենան. Շուշիի թատրոնը Գյումրիում է, հանդիսատեսին էլ են բերել

Թշնամու արկերն ի զորու չեն վերացնել մշակույթը: Շուշիի թատրոնի դերասանները պատերազմի դեմ մշակույթով են պայքարում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Արցախի Շուշի քաղաքի «Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնը» «հյուրախաղերով» Գյումրի է եկել, բայց այս անգամ նրանք հանդիսատեսին էլ են բերել։ Գյումրիում նրանք տիկնիկային ներկայացումներ են կազմակերպում արցախցի փոքրիկների համար: Մտահաղացումը թատրոնի  տնօրեն Աշխեն  Հարությունյանին է, որը երեխաներին Շուշիից Գյումրի է բերել այս օրերին:

Երեխաները պետք է հեքիաթ ունենան. Շուշիի թատրոնը Գյումրիում է, հանդիսատեսին էլ են բերել

Թշնամու արկը ոչնչացրել է Շուշիի մշակույթի տան մի հատվածը, սա այն կառույցն էր, որտեղ գործում էր «Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնը»: Ու մինչ թատրոնի տղամարդիկ առաջնագծում են, թատրոնի տնօրեն Աշխեն Հարությունյանը որոշեց՝  ամեն պարագայում երեխաները պետք է հեքիաթ ունենան:

«Ոչնչացվեց մեր տիկնիկների, հագուստների  պահեստը: Շատ տխրեցինք. երկար տարիների ծանր աշխատանքի շնորհիվ ձեռք բերածը մեկ օրում՝ մեկ ակնթարթում ոչնչացավ։ Բայց հետո հասկացանք` պետք չէ մանուկ հանդիսատեսին, հատկապես հիմա, առանց հեքիաթի թողնել, որովհետև  հիմա քան երբևէ երեխաները հեքիաթի կարիքը զգում են»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Աշխեն Հարությունյանը:

Երեխաները պետք է հեքիաթ ունենան. Շուշիի թատրոնը Գյումրիում է, հանդիսատեսին էլ են բերել

Անկոտրում արցախցին վստահ է` թատրոնի շենքը, նյութական  ամեն ինչը կվերականգնեն շատ արագ, կարևորն արվեստի շունչն է, որ միշտ կարողանան հաղորդել երեխաներին: «Ամեն մեկը պայքարում է ինչպես կարող է՝ զինվորը սահմանին, ուսուցիչը՝ երեխաներին կրթելով, իսկ արվեստագետն՝ այսպես:  Սա մեր պայքարի ձևն է»,- ավելացրեց  Աշխեն  Հարությունյանը:

Երեխաները պետք է հեքիաթ ունենան. Շուշիի թատրոնը Գյումրիում է, հանդիսատեսին էլ են բերել

«Երեք խոզուկները»  ներկայացումը հանպատրաստից է մշակվել՝ տիկնիկները խանութից են գնվել՝ հարմարեցվել տիկնիկային ներկայացմանը: Որպես դերասաններ հանդես են գալիս Աշխենի քրոջ երեխաները: «Մենք հիմա խաղալու ենք նաև մեր տղամարդ  դերասանների փոխարեն, և հուսամ, որ այս փաստը ևս նրանց կգոտեպնդի ու ուժ կտա»:

Երեխաները պետք է հեքիաթ ունենան. Շուշիի թատրոնը Գյումրիում է, հանդիսատեսին էլ են բերել

Աշխենը վստահ է՝  ամեն ինչ շուտ կավարտվի, ու իրենք կվերադառնան Արցախ, իսկ մինչ այդ փոքրիկ թատերախումբը ներկայացումներ կցուցադրի Արցախից Գյումրի եկած բոլոր  երեխաների համար:

Երեխաները պետք է հեքիաթ ունենան. Շուշիի թատրոնը Գյումրիում է, հանդիսատեսին էլ են բերել