Արգիշտի Քյարամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը նախագահի հրամանագրով արդեն տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արգիշտի Քյարամյանն ազատվել է պաշտոնից։

Զինվորներին «Նիկոլը հողերը ծախել է» ասողը ձերբակալվել է. Փաշինյան

Նախագահը մեկ այլ հրաման է ստորագրել, որով էլ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Միքայել Համբարձումյանին։

Քյարամյանը շատ կարճ պաշտոնավորեց` ընդամենը 4 ամիս։ Նա ԱԱԾ տնօրեն էր նշանակվել այս տարվա հունիսի 8-ին։

Ավելին, նա ԱԱԾ համակարգ էր ոտք դրել տնօրենի պաշտոնում նշանակվելուց մոտ մեկ ամիս առաջ` որպես ԱԱԾ փոխտնօրեն։ Դրանից առաջ նա 1 օրով նշանակվել էր ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։

Ավելի վաղ` 2019 թվականի մարտի 1-ից, Քյարամյանն աշխատել է որպես ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական, ապա ղեկավարի տեղակալ, հետո նաև պետի ժամանակավոր պաշտոնակատար։

Ովքե՞ր կլքեն ԱԱԾ շարքերը. Քյարամյանը` ոչ պատվախնդիր սպաների մասին

Վերջին երկու տարում ԱԱԾ արդեն իսկ 3 տնօրեն է փոխել։  2018-ի մայիսի 10–ին ԱԱԾ պաշտոնում նշանակվեց Արթուր Վանեցյանը, որը 2019-ի սեպտեմբերի 16-ին ազատվեց աշխատանքից։

2020 մարտի 19-ին ԱԱԾ տնօրեն նշանակվեց Էդուարդ Մարտիրոսյանը, որը, սակայն, հունիսի 8-ին ազատվեց պաշտոնից։ Նրան հաջորդել էր Քյարամյանը։