Ահաբեկիչների ներթափանցումը հակամարտության գոտի պետք է կանխվի. ՌԴ գլխավոր դատախազ

Դատախազը շեշտել է, որ այս պահին կարևորագույն խնդիրը մարդկանց և նրանց անվտանգ, արժանապատիվ ապրելու իրավունքը պաշտպանելն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Անհրաժեշտ է կանխել Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածք վարձկանների և ահաբեկիչների ներթափանցումը: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստում նման հայտարարություն է արել ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը:

ՀԱՊԿ-ում կարծում են` Ղարաբաղյան հակամարտությունը չի տեղափոխվի Հայաստանի տարածք

«25 տարի շարունակ մենք համատեղ ջանքերով ստեղծել ենք մեխանիզմներ, որոնք ապահովում են Անկախ Պետությունների Համագործակցության տարածքում քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը և չենք կարող, չպետք է թույլ տանք, որ դրանք փլուզվեն»,– ասել է ՌԴ գլխավոր դատախազն ու հավելել ու հիմա առաջնային խնդիրը մարդկանց և նրանց արժանապատիվ, անվտանգ, խաղաղ ապրելու իրավունքը պաշտպանելն է։

Նա շեշտել է` դա ներառում է նաև հակամարտության տարածք վարձկանների ու ահաբեկիչների, զենքի ապօրինի շրջանառությամբ զբաղվող և ահաբեկչական գործողությունները ֆինանսավորող անձանց ներթափանցման ցանկացած փորձ կանխելը։

Հիշեցնենք, որ արդեն հայտնի է, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Արցախի և Հայաստանի դեմ նրանց օգտագործելու նպատակով։ Ռազմական գործողություններին մասնակցելու համար նրանց 1,5-2 հազար դոլար են վճարել։ Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն ՀՀ և ԱՀ իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ները և արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչներ:

Ամերիկացի փորձագետները Հորադիզի մոտակայքում գրոհայինների դիրք են հայտնաբերել

Ֆրանսիան և Ռուսաստանը մտահոգություն են հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում մարտական գործողություններին Սիրիայից զինյալների մասնակցության կապակցությամբ։