Ընթանում են մարտեր, որոնք կարող են բեկումնային նշանակություն ունենալ. Հովհաննիսյան

ՊՆ ներկայացուցիչը հայտնեց, որ տվյալները դեռ ամփոփված չեն, բայց վստահեցրեց, որ այս թվերն օրվա ընթացքում զգալի աճել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի- Sputnik. Արցախի հարավում այս պահին ընթանում են մարտեր, որոնք կարող են բեկումնային նշանակություն ունենալ։ Այսօր կայացած ճեպազրույցում, մեկնաբանելով ՀՀ վարչապետի` RBK-ին տված հարցազրույցում արած հայտաարությունը, ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Փաշինյանի կոչից հետո տասնյակ հազարավոր քաղաքացիներ են զինվորագրվել. ՊՆ ներկայացուցիչ

«Այո, վարչապետը նշել է, որ դրանք բեiումնային մարտեր են ու կարող են ավարտվել կոնկրետ իրավիճակով։ Դրանք ընթանում են ցերեկ և գիշեր, դրանք շատ համառ են, մեծաքանակ ուժերի կիրառմամբ, դրա համար էլ, այո՛, կարող են մոտ ժամերին կամ մոտ օրերին իրենց տրամաբանական ավարտին հասցնել»,– ասաց Հովհաննիսյանը։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետը վերոհիշյալ հարցազրույցում ասել էր. «Այս րոպեներին գցվում է ղարաբաղյան բանակի վերջնական հաղթանակի հիմքը»։

Հովհաննիսյանը նաև հայտնեց, որ այսօր Արցախի հարավում իրականացված մարտական օպերացիայի արդյունքում մինչև կեսօր հակառակորդը տվել է 260-280 սպանված, հայկական ուժերը խոցել են 60-80 զրահատեխնիկա, զգալի թվով զինտեխնիկա մնացել է հայկական զինված ուժերի ձեռքում։

ՊՆ ներկայացուցիչը հայտնեց, որ տվյալները դեռ ամփոփված չեն, բայց վստահեցրեց, որ այս թվերն օրվա ընթացքում զգալի աճել են։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Ադրբեջանը թիրախավորում է Հադրութ քաղաքը. Արծրուն Հովհաննիսյան

Հոկտեմբերի 7-ի ժամը 16։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 324 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3754 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 18 ուղղաթիռ, 128 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 416 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ