Ստեփանակերտի առավոտը պատերազմի 11-րդ օրը. լուսանկարներ

Sputnik

Այսօր` Ադրբեջանի սանձազերծած պատերազմի 11–րդ օրը, շարունակվեց Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի հրթիռակոծումը։ 

Ստեփանակերտում հիմա դատարկ փողոցներ են, տների ավերակներ։ Պայթած հրթիռների տեղում ծխի սև քուլաներ են բարձրանում։ Ստեփանակերտն արդեն մի քանի օր է՝ ենթարկվում է ադրբեջանական զինուժի զանգվածային հրետակոծությունների ու հրթիռակոծությունների։

Ինչ է կատարվում Ստեփանակերտում. օր 10-րդ

Այնինչ ընդամենը 11 օր առաջ Արցախի մայրաքաղաքում կյանքը եռում էր։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 6-ի ժամը 09։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 284 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3754 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 18 ուղղաթիռ, 128 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 416 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ

1 / 15
Ստեփանակերտի առավոտը պատերազմի 11-րդ օրը
2 / 15
Ստեփանակերտի առավոտը պատերազմի 11-րդ օրը
3 / 15
Ստեփանակերտի առավոտը պատերազմի 11-րդ օրը
4 / 15
Ստեփանակերտի առավոտը պատերազմի 11-րդ օրը
5 / 15
Ստեփանակերտի առավոտը պատերազմի 11-րդ օրը
6 / 15
Ստեփանակերտի առավոտը պատերազմի 11-րդ օրը
7 / 15
Ստեփանակերտի առավոտը պատերազմի 11-րդ օրը
8 / 15
Ստեփանակերտի առավոտը պատերազմի 11-րդ օրը
9 / 15
Ստեփանակերտի առավոտը պատերազմի 11-րդ օրը
10 / 15
Ստեփանակերտի առավոտը պատերազմի 11-րդ օրը
11 / 15
Ստեփանակերտի առավոտը պատերազմի 11-րդ օրը
12 / 15
Ստեփանակերտի առավոտը պատերազմի 11-րդ օրը
13 / 15
Ստեփանակերտի առավոտը պատերազմի 11-րդ օրը
14 / 15
Ստեփանակերտի առավոտը պատերազմի 11-րդ օրը
15 / 15
Ստեփանակերտի առավոտը պատերազմի 11-րդ օրը