Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Դավիթ Տոնոյանի ու Զաքիր Հասանովի հետ

ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավարի հետ քննարկվել է իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական գերատեսչությունների ղեկավարներ Դավիթ Տոնոյանի ու Զաքիր Հասանովի հետ, տեղեկացնում է RT հեռուստաընկերությունը։

Պուտինը կոչ է անում շուտափույթ դադարեցնել կրակը Ղարաբաղում

Նշվում է, որ Սերգեյ Շոյգուն Տոնոյանի ու Հասանովի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող ընթացիկ իրավիճակը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Անցած օրերին Ռուսաստանը բազմիցս հանդես է եկել ռազմական գործողությունները դադարեցնելու կոչերով։

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ