Փաշինյանը բացահայտել է, թե ինչ է խոսել Պուտինի հետ՝ հակամարտության օրերին

РБК – ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է, որ Ռուսատանի հետ Հայաստանն ունի դաշնակցային հարաբերություններ, որոնք ամրագրված են նաև անվտանգության ոլորտին առնչվող կոնկրետ պայմանագրերով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի - Sputnik. РБК – ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է, թե ինչի մասին են խոսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հակամարտության ընթացքում ունեցած հեռախոսազրույցներւմ։

Փաշինյանի կոչից հետո տասնյակ հազարավոր քաղաքացիներ են զինվորագրվել. ՊՆ ներկայացուցիչ

«Քննարկվում է ամեն ինչ։ Բայց գլխավոր թեման, որը քննարկվում է, իրավիճակն է մեր տարածաշրջանում և հատկապես ահաբեկիչների ներկայությունը Հարավային Կովկասում։ Որովհետև, գիտեք, եթե ուղղակի կռվում են Ղարաբաղն ու Ադրբեջանը կամ Հայաստանն ու Ադրբեջանը, դա մի իրավիճակ է։ Իսկ եթե ռազմական գործողությունների մեջ ներգրավված են ահաբեկիչներ կոնկրետ ահաբեկչական խմբավորումներից (ի դեպ, երեկ ռուսաստանցի պաշտոնյաները հիշատակել են կոնկրետ ահաբեկչական կազմակերպություններ, որոնց անդամները կռվում են հակամարտության գոտում), արդեն բոլորովին այլ իրավիճակ է, դա արդեն ոչ միայն Ղարաբաղի, այլև մեր տարածաշրջանում անվտանգության հարցն է ավելի լայն իմաստով՝ Ռուսաստանի և Իրանի անվտանգության»,– ասել է Փաշինյանը։

Նրա մեկնաբանմամբ, դա վկայում է, որ ահաբեկիչներն ընդլայնում են իրենց տարածման շրջանը, և Թուրքիայի ու Ադրբեջանի օգնությամբ նորանոր տարածքներում են հայտնվում, որտեղ կարող են դրսևորվել։

Մերկելը խոսել է Փաշինյանի հետ, աջակցել Պուտինի, Մակրոնի և Թրամփի համատեղ հայտարարությանը

«Մենք տեղեկություն ունենք, որ այդ ահաբեկիչներն արդեն իրենց կարգերն են հաստատում ադրբեջանական որոշ գյուղերում։ Եվ դա հարց է առաջացնում, թե որքանով են Ադրբեջանի պաշտոնական իշխանությունները վերահսկում իրավիճակը սեփական երկրում։ Որովհետև եթե ինչ-որ տեղ ցանկացած նորմալ երկրում գործում են ահաբեկիչներ, նորմալ իշխանությունը պետք է աշխատի նրանց ոչնչացնելու ուղղությամբ, այլ ոչ թե նրանց հնարավորություն տա ոչ միայն անխոչընդոտ գործելու, այլև սեփական կարգերը հաստատելու»,– ասել էթ ՀՀ վարչապետը։

Փաշինյանը նաև շեշտել է, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, որի հետ կան անվտանգության ոլորտին առնչվող կոնկրետ պայմանավորվածություններ, օրինակ`ընդհանուր հակաօդային պաշտպանության։

Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Պուտինի հետ

«Եթե ՀՕՊ-ի գծով սպառնալիք լինի Հայաստանի տարածքի համար, այդ դեպքում մեր համատեղ ուժերը պետք է գործի դրվեն։ Եվ դա նախատեսված է մեր պայմանագրերով, կանոնադրություններով և այլ փաստաթղթերով»,– նշել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետը հայտնել է, որ ՌԴ նախագահի հետ վերջին զրույցներում քննարկվել են նաև այդ թեմաները, բայց քանի որ դրանք նախատեսված են միջպետական պայմանագրերով, ըստ Փաշինյանի` «ամեն անգամ հաստատելու կարիք չկա»։

Հայ հրամանատարների հղացումն աշխատել է․ ադրբեջանական կորպուսը կրում է ջախջախիչ հարվածներ

Հարցին` արդյո՞ք Հայաստանն ակնկալում է ռազմական տեխնիկայի նոր մատակարարում Ռուսաստանից, Նիկոլ Փաշինյանը պատախանել է, որ երկու երկրների դաշնակցային հարաբերությունների անքակտելի բաղադրիչը նաև ռազմատեխնիկական համագործակցությունն է:

Իսկ թե որքանով այդ համագործակցությունը կարող է կապ ունենալ այսօր ընթացող հակամարտության հետ, ՀՀ վարչապետը չի մեկնաբանել` ասելով. «Ես չեմ կարող հրապարակավ քննարկել։ Հատկապես այս իրավիճակում»։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Կարելի է ենթադրել, որ Փաշինյանը հակված է հնարավորինս շուտ վերսկսել խաղաղության գործընթացը

Հոկտեմբերի 7-ի ժամը 16։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 324 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3754 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 18 ուղղաթիռ, 128 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 416 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ