Մոսկվայում ՀԱՊԿ գագաթնաժողով կանցկացվի. ժամկետները հայտնի են

Գագաթնաժողովի մասնակիցները կամփոփեն կազմակերպությունում Ռուսաստանի նախագահության արդյունքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Մոսկվայում դեկտեմբերին նախատեսված է անցկացնել ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը: Տեղեկությունը հայտնել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը «ՀԱՊԿ–ի օրեր» միջոցառման շրջանակում կազմակերպված կլոր սեղանի ժամանակ։

«Մենք վստահ ենք, որ քաղաքական այս կարևոր միջոցառումը կնշանավորվի առարկայական բովանդակությամբ», – ասել է Պանկինը։

Նա նշել է, որ գագաթնաժողովի մասնակիցները կամփոփեն ոչ միայն կազմակերպությունում Ռուսաստանի նախագահության արդյունքները, որը համընկել է բոլորի` հատկապես մեր որոշ երկրների համար դժվար ժամանակաշրջանի հետ, այլև հայացք կգցեն ապագային։

Հայաստանում նախատեսված ՀԱՊԿ զորավարժությունները հետաձգվում են

ՀԱՊԿ կանոնադրության համաձայն` Հավաքական անվտանգության խորհուրդը կազմակերպության բարձրագույն մարմինն է։ Խորհրդի կազմի մեջ են մտնում անդամ պետությունների ղեկավարները։ Խորհրդի նիստին կարող են մասնակցել արտգործնախարարները, պաշտպանության նախարարները, անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարները, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

ՀԱՊԿ անդամ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը։

Հայաստանը չի պատրաստվում դիմել ՀԱՊԿ–ին. Փաշինյան