ՄԻԵԴ–ը հաստատել է Թուրքիայի ներգրավման փաստը. որը կարող է լինել հաջորդ քայլը

Հայաստանի` ՄԻԵԴ ներկայացրած դիմումի մեջ շեշտադրվել է երկու բան` Թուրքիայի ներգրավվածությունը և վարձկանների հարցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիայի հանդեպ միջանկյալ միջոցի կիրառմամբ ՄԻԵԴ–ը փաստել է, որ Թուրքիայի ներգրավման առկայությունը փաստ է։ Լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը` անդրադառնալով ՀՀ ներկայացրած դիմումի հիման վրա ՄԻԵԴ-ի կայացրած որոշմանը։

ՄԻԵԴ-ը բավարարեց ՀՀ կառավարության պահանջը Թուրքիայի վերաբերյալ

«Սա կարևոր քայլ է հետագա անելիքների համար նույնպես, այսինքն` որոշման առկայությունն ինքնին մեծ քայլ է»,–ասաց Կիրակոսյանը։

Նրա խոսքով` ամենօրյա ռեժիմով ՄԻԵԴ են ներկայացրել ապացույցներ՝ Ադրբեջանի կողմից կոնվենցիոն և մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումների վերաբերյալ։ Կիրակոսյանը նշեց, որ ՄԻԵԴ դիմում էին ներկայացրել` հաշվի առնելով Թուրքիայի մասնակցության վերաբերյալ միջազգային մամուլում առկա տվյալները, տարբեր պետությունների ԱԳՆ-ների հայտարարությունները։ ՄԻԵԴ–ին ներկայացվել էին ապացույցներ Արցախի դեմ Թուրքիայի կողմից Սիրիայից, Լիբիայից ռազմական գործողություններին ահաբեկչական խմբավորումներ ներգրավելու վերաբերյալ։

Այսինքն` Հայաստանի ներկայացրած դիմումի մեջ շեշտադրվում էր երկու բան` Թուրքիայի ներգրավվածությունը և վարձկանների հարցը։

Հազարավոր վարձկաններ են ուղարկվում Ղարաբաղյան հակամարտության գոտի. Նարիշկին

Այս քայլից հետո, ըստ Կիրակոսյանի, ՄԻԵԴ–ը կարող է նախարարների կոմիտե դիմել և ներկայացնել Թուրքիայի հարցը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին հայտնի դարձավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է ՀՀ կառավարության պահանջը և միջանկյալ միջոց կիրառել։

ՄԻԵԴ–ը Թուրքիայի դեմ միջանկյալ միջոց կիրառելու հայց է ստացել Հայաստանից

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 6-ի ժամը 09։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 284 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3754 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 18 ուղղաթիռ, 128 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 416 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ