Մերօրյա հերոսը. Հարություն Դոխոյանը խոցել է 5 տանկ, 1 ՀՄՄ և 1 ՏՕՍ

ՀՀ ՊՆ և Արցախի ՊԲ–ն շարունակում են ներկայացնել մեր զինծառայողների կերտած սխրանքներն այս օրերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Զինծառայող Հարություն Դոխոյանը խոցել է 5 տանկ, 1 ՀՄՄ և 1 ՏՕՍ։ Այս տեղեկությունը Facebook–ի իր էջում, Հարությունի լուսանկարին կից, հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Պայթյուն պայթյունի հետևից. նոր տեսանյութ՝ առաջնագծից

«Այս փոքրամարմին ՀՍԿԱՆ Դոխոյան Հարությունն է։ Նա մեր հերոսներից է։ Նա խոցել է 5 տանկ, 1 ՀՄՄ և 1 ՏՕՍ»,–գրել է Հովհաննիսյանը։

Հարություն Դոխոյանի Facebook-յան էջից պարզ է դառնում, որ նա Ճարտարագիտական համալսարանի ուսանող է։ Դատելով նկարներից` Հարությունը ժամկետային զինծառայող է։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 7-ի ժամը 16։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 324 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3754 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 18 ուղղաթիռ, 128 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 416 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ