Արցախի թեմայով բանակցություններ կանցկացվեն Ժնևում և Մոսկվայում

Բանակցություններին կմասնակցեն ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրների` Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ–ի ներկայացուցիչները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի - Sputnik. Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հայտարարել է, որ Ժնևում և Մոսկվայում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանակցություններ կանցկացվեն։ Տեղեկությունը հայտնում է Reuters-ը։

Պաշտոնյան ասել է, որ հոկտեմբերի 8-ին ղարաբաղյան հարցով բանակցություններ կլինեն Ժնևում, իսկ հոկտեմբերի 12-ին` Մոսկվայում։ Բանակցություններին մասնակցելու են ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրների` Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ–ի ներկայացուցիչները։ Կողմերի նպատակն է հակամարտող երկրներին վերադարձնել խաղաղության և վերսկսել խաղաղ բանակցությունները։

Հատուկ նշվում է, որ ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրները բանակցությունները վարում են առանց որևէ նախապայմանի։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Պուտինը կոչ է անում շուտափույթ դադարեցնել կրակը Ղարաբաղում

Հոկտեմբերի 7-ի ժամը 16։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 324 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3754 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 18 ուղղաթիռ, 128 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 416 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ